Սա ևս մեկ նախագիծ է, որը IWAY-ը ֆինանսավորել է 2013 թվականի միջազգային Սուրբ Ծննդյան տոնավաճառի միջոցներից։ Այս նախագծի հիմնական նպատակն էր խթանել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի երեխաների և երիտասարդների սոցիալական զարգացումը արվեստի և արհեստների միջոցով։
Այսպիսով, IWAY-ը օգնեց Հայ Միասնության Խաչին (ՀՄԽ) կառուցել համապատասխան դասարան և գնել սարքավորումներ ու գործիքներ՝ ավելի քան 200 երեխաների համար անվճար մասնագիտական ուսուցում անցկացնելու և նրանց գորգեր, կարպետներ և կարի արվեստ սովորեցնելու, ինչպես նաև մուրաբա պատրաստելու արվեստը, և այդպիսով ապահովել և զարգացնել Հայաստանին բնորոշ արվեստներն ու արհեստները։