Արմաշ սահմանամերձ գյուղի մանկապարտեզը ընդունում էր 75 երեխա, բայց այն գտնվում էր սարսափելի վիճակում։
Մանկապարտեզի վերջին վերանորոգումը կատարվել է 1980-ականներին։ Ներքնակները գրեթե կես դարի պատմություն ունեին, իսկ երկու սենյակներում, որտեղ երեխաներն անցկացնում էին իրենց ամբողջ օրը և քնում, պատերը խոնավ էին, ծածկված սև բորբոսով։
IWAY-ի աջակցության շնորհիվ երեխաներն այժմ վայելում են երկու մաքուր և լուսավոր վերանորոգված սենյակներ, այդ թվում՝ նոր ներքնակներով (դրանց մի մասը)։